Որոշում թիվ 09517114, 09517125, 09517133, 09517116 կատարողական վարույթներով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին (պարտապան` Օնիկ Գագիկի Ղևոնդյան)
18.01.2024
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.09.2022թ. տրված թիվ ԵԴ/02398/17/22 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Օնիկ Գագիկի Ղևոնդյանից հօգուտ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 4.101.828 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ՝բռնագանձումը տարածել գրավադրված գույքի՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 4, ՄՄՇ 58 շենքի 8 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ բնակարանի վրա:
Պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի հինգ տոկոսը՝ կատարողական գործողությունների կատարման ծախս: