Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

15.05.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Արդարադատության նախարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշում

Արդարադատության նախարարությունը հայտարարում Արտաքին մրցույթ՝ Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի փաստաթղթաշրջանառության և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-28.3-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 23):
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի փաստաթղթաշրջանառության և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-28.3-Մ2-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Մրցույթի մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի փաստաթղթաշրջանառության և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-28.3-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի մայիսի 15-21-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external--competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267 072 (երկու հարյուր վաթսուն հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենանա խաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝1-10, 13, 25-27, 31, 40-51, 57, 66, 73, 89, 93, 100-110, 146, 151, 160.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիականծառայությանմասին»օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀօրենք,հոդվածներ՝6-8, 13, 23, 26-30, 42.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

• ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 30, 39-44, 126.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164938

• ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 59-65.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138

• ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 120-124.
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164912

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր 71, 74-75, 82, 85-87, 96-99, 245-246:
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

ԹեստումընդգրկվողկոմպետենցիաներիվերաբերյալթեստայինառաջադրանքներըկազմվածենտվյալպաշտոնիհամարսահմանվածևՀայաստանիՀանրապետությանկառավարությանպաշտոնականինտերնետայինկայքէջում՝https://www.gov.am/am/announcements/item/346/հրապարակվածընդհանրականկոմպետենցիաներից, մասնավորապես

• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
hղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

• «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ք. Երևան, Արշակունյանց 23, հեռախոսահամարներ՝ 010-44-08-47, էլեկտրոնային փոստի հասցե՝ cadrer@probation.am):

 

Հասցե` Վազգեն Սարգսյան 3/8

Հեռ..` +374 10 59 40 56