Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետի (ծածկագիր` 15-32.1-Ղ4-8) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

06.08.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետի (ծածկագիր` 15-32.1-Ղ4-8) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետի (ծածկագիր` 15-32.1-Ղ4-8) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետի (ծածկագիր` 15-32.1-Ղ4-8) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ Շրջակա միջավայրի նախարարություն (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1.դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6.մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 9:30-ից 12:30-ը և 14:00-ից 16:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 3 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակ» ձևաչափերով:


Հիմնական աշխատավարձը երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք (256 623) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝


• «ՀՀ Սահմանադրություն». հոդվածներ՝ 2, 6, 7, 13, 25, 27, 31, 40, 44, 46, 48, 51, 57, 64, 66, 73, 88-90, 93, 103,
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 6, 9-12, 17-24, 27,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
• «Հանրային ծառայության մասին» օրենք. hոդվածներ` 30-33,
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524
• Ջրային օրենսգիրք. hոդվածներ` 1, 4, 11, 17, 21, 22, 27,32, 36,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142049
• «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենք. hոդվածներ`4,5,6,7,10,15,21,24,25,28,
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140524
• «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենք. hոդվածներ` 1,4,13,10,11,15
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1784
•«Սևանա լճի մասին» օրենք. hոդվածներ` 3,4,6,12,
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140529
• «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենք. hոդվածներ` 6
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140516
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. hոդվածներ` 13,20,23,28,33,34,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2013,
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Շրջակա միջավայրի նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն N 3), մարդկային ռեսուրսների կառավարման բաժին, հեռախոսահամար՝ 011 818-504, էլեկտրոնային փոստի հասցե՝ mеri.babayan@env.am


Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ..` 011818504

Վեբ կայք` www.env.am

Էլ. փոստ`