Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի (ծածկագիրը՝ 15-32.10-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

07.08.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի (ծածկագիրը՝ 15-32.10-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի (ծածկագիրը՝ 15-32.10-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի (ծածկագիրը՝ 15-32.10-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ Շրջակա միջավայրի նախարարություն (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:


Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 7-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին, Շրջակա միջավայրի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, Շրջակա միջավայրի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ (310858) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• «ՀՀ Սահմանադրություն». հոդվածներ՝ 1,2,4,5,6,10,12,21,24,43,47,48
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4,5,6,7,8,9,20,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
• «Հանրային ծառայության մասին» օրենք. hոդվածներ` 30-33,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. hոդվածներ` 2,3,4,5,6,7,9,10,23,25,33,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
• «ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք»․ հոդվածներ՝ 3,36,60,61,69
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140551
• «ՀՀ հողային օրենսգիրք»․ հոդվածներ՝ 2,6,13,20,22,24,25,29,32,36
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144507
• «Թափոնների մասին» օրենք․ հոդվածներ՝4,7,8,10,12,13,14,17,22
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140521
• «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենք․հոդվածներ՝ 4,6,7,8,11,14,15,16,20
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140512
• «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենք․ հոդվածներ՝ 2,6,8,9
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138998
• «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենք․
հոդվածներ՝2,6,8,9
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140528


• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2013,
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայք էջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Շրջակա միջավայրի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն3 , հեռախոսահամար՝ 011 818-504, էլեկտրոնային փոստի հասցե՝ mеri.babayan@env.am ։

Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ..` 011818504

Վեբ կայք` www.env.am

Էլ. փոստ`