Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Հայանտառ>> պետական ոչ առևտրային կազմակերպության <<Սևքարի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Սևքարի անտառպետության տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերից հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով 0.53771 հա տարածք (կադաստրային ծածկագիր՝ 11-039-0124-0002) մինչև 60 տարի ժամկետով հանգստի կազմակերպման նպատակով վարձակալության իրավունքով տրամադրելու համար

07.08.2020

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե
ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի <<Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին>> թիվ 806-Ն որոշում

<<Հայանտառ>> պետական ոչ առևտրային կազմակերպության <<Սևքարի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Սևքարի անտառպետության տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերից հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով 0.53771 հա տարածք (կադաստրային ծածկագիր՝ 11-039-0124-0002) մինչև 60 տարի ժամկետով հանգստի կազմակերպման նպատակով վարձակալության իրավունքով տրամադրելու համար: Անտառային հողի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Մրցույթի կազմակերպչի անվանումը, մրցույթի կազմակերպման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը (հասցեն).
Մրցույթը կազմակերպում է շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեն 2020-ի սեպտեմբերի 08-ին ժամը՝ 14:00-ին: Մրցույթի անցկացման վայրն է ք. Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, Անտառային կոմիտե (հեռ.՝ հանձնաժողովի քարտուղար 077 78 05 78, 099 56 52 76 Գ. Պետրոսյան):
Մրցույթին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը (ժամերն ըստ օրերի).
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 26-ը (աշխատանքային օրերին ժամը 1000-ից 1600):
Վարձավճարի չափը.
Վարձավճարի չափը տարեկան կազմում է 258,100.8 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
Մրցույթին մասնակցության նախավճարի չափը.
Մրցույթին մասնակցության նախավճարի չափը կազմում է 12,905.04 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարը.
Մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարն է ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Երևանի N 1 ՏԲԳ հաշվեհամարը, 900018002270:
Մասնակիցների կողմից անտառի տարածքին ծանոթանալու օրերը և ժամերը.
Մրցույթի մասնակիցները կարող են տարածքին ծանոթանալ 2020 թվականի օգոստոսի 28-ին ժամը 1400-ին:
Մրցույթին մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկը.
Համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի <<Պետական անտառները եվ անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին>> թիվ 806-Ն որոշման՝ մրցույթին մասնակցության հայտին կից ներկայացվում են`
1) Մրցույթի մասնակցության հայտ (ձև 2, կցվում է).
2) հայտը (ծրարը) ներկայացնելու ժամկետ է համարվում հանձնաժողովի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին գրառում է կատարվում հայտի (ծրարի) վրա.
3) անտառօգտագործման ծրագիր.
4) նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը.
5) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար՝ համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
6) ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը (օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ).
7) հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը:

Մրցույթի պայմանները, մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
Հանձնաժողովի անդամները մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված անտառօգտագործման ծրագիրը գնահատում են համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի թիվ 806-Ն որոշման 1-10 բալանոց միավորների համակարգով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների հանրագումարից, բայց ոչ պակաս հանձնաժողովի անդամների կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից:
Հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
Մրցույթի հայտերը ներկայացնելու վայրը.
Մրցույթի հայտերը ներկայացվում են քաղաք Երևան, Արմենակյան 129, Անտառային կոմիտե:
Հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերի կայացման օրը և ժամը.
Հայտերը բացվելու և ամփոփվելու են 2020 թվականի սեպտեմբերի 08-ին ժամը 1400-ին:

Հասցե` ք. Երևան,Արմենակյան 129

Հեռ..` +(374) 10651738

Վեբ կայք` forestcommittee.am

Էլ. փոստ`