Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցագիր՝ Աշոտ Հովհաննիսյանին, Արարատյան դաշտում խորքային հորի(երի) կոնսերվացման և/կամ լուծարման համար ծախսված գումարի գանձման վերաբերյալ

18.08.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ ջրային օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված միջոցառումների շրջանակներում, շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով խորքային հորերի կոնսերվացում և լուծարում՝ համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 37.2 հոդվածի, ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 340-Ն և 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N1257-Ն որոշումների սահմանված կարգերի:
Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 340-Ն որոշմամբ սահմանված կարգի 15-րդ կետի «պետական և համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերի վրա առկա հորատանցքերի լուծարման և կոնսերվացման աշխատանքներն իրականացվում են պատասխանատու անձանց միջոցներով», ինչը չի իրականացվել Ձեր կողմից: Վերոնշյալ խորքային հորերի կոնսերվացումը և լուծարումն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով և համաձայն 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N1257-Ն որոշման պահանջների ծախսված պետա¬կան միջոցները փաստացի սեփականատերերից չգանձելու դեպքում՝ գանձման գործընթացն իրականացվելու է դատա¬կան կարգով:
Առաջարկվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 20-ը, Ձեզ սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում առկա խորքային հորերի կոնսերվացման նպատակով ծախսված պետական գումարի չափով փոխանցել 900005001913 հաշվի համարին:
Կից ներկայացվում են կոնսերվացման աշխատանքների վերաբերյալ արձանագրությունները և կատարողական ակտերը, որտեղ նշված են վճարման ենթակա գումարները:

Հասցե` ՀՀ, ք․Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3

Հեռ..` 011-818-545

Էլ. փոստ`