Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

13.02.2019

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք, գլուխ 3, հոդված 21, կետ 1

Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 96114

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը պետական միջոցների հաշվին «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Դրամաշնորհի մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:
Մրցույթի հրավերն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ մինչև 2019թ. մարտի 18-ը, ժամը 11:00 (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 2-րդ հարկ, 207 սենյակ, հեռ.՝ 010-58-06-52):
Մրցույթի ձևը և անցկացնելու կարգը, հաղթողին որոշելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ:

Հասցե` ք. Երևան Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Հեռ..` +37410-52-73-43

Վեբ կայք` edu.am

Էլ. փոստ`