Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

16.04.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25-ի 224-Ն որոշում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
«Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայասատանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն
ա) բարձրագույն կրթություն,
բ) վերջին տասը տարվա ընթացքում կրթության ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական կամ կրթության կազմակերպման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում ՀՀ Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետւոթյան օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենա համակարգչային /առնվազն Word ծրագիր/ և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում ՀՀ ԿԳ նախարարի անունով,
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճեն,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթւոթյան դիպլոմի պատճեն,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը /լրացված/,
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/,
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,
ե) ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ /նախատեսված հինգ տարվա պաշտոնավարման համար/,
Մրցույթին մասնակցելու համար դիմումները /փաստաթղթերը բնօրինակներով/ ներկայացնել 2019 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 23-ը, ժամը՝ 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ 58-34-83
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հունիսի 5-ին, ժամը 10:00-ին` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:

Հասցե` Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Հեռ..` 010-52-73-43

Վեբ կայք` edu.am

Էլ. փոստ`