Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` «Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց » ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

16.09.2020

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25-ի 224-Ն որոշում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց » պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց » պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն`
ա) բարձրագույն կրթություն,
բ) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, սպորտի ոլորտի Հայաստանի Հանրապետւոթյան օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենալ համակարգչային /առնվազն Word ծրագիր/ և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`ա)գրավոր դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,
բ)3x4 չափի երկու լուսանկար,
գ)աշխատանքային գրքույկի պատճեն,
դ)անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով,
ե)ինքնակենսագրություն,
զ)բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
է)կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/,
ը)տեղեկանք մշտական բնակության վայրից,
թ)բնութագիր վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/,
ժ)զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,
Մրցույթին մասնակցելու համար դիմումները /փաստաթղթերը բնօրինակներով/ ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 21-ը, ժամը՝ 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.` 010-599-659:

Մրցույթը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:
Մրցույթի հարցաշարը` https://admin.escs.am/files/files/2020-09-15/28fbbe0bd212cb7eb6ab1580575b13ce.rar

Հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Հեռ..` 010-599600

Վեբ կայք` escs.am

Էլ. փոստ`