Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` «Գյումրու N 3 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

17.02.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թ դեկտեմբերի 27-ի հ. 1554-Ն որոշում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Գյումրու N 3 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Գյումրու N 3 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Գյումրու N 3 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),
բ) աշխատանքային գրքույկի պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե) տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2021 թվականի փետրվարի 23-ից մարտի 24-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 13:00- ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 010-59-96-59:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի մարտի 31-ին, ժամը 12:00- ին` Գյումրու N 3 արհեստագործական պետական ուսումնարանում: Հասցեն` Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սպանդարյան 84:

Հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Հեռ..` 010-599600

Վեբ կայք` escs.am

Էլ. փոստ`