Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը` 18-34.17-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

28.06.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թ դեկտեմբերի 27-ի հ. 1554-Ն որոշում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը` 18-34.17-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը` 18-34.17-Մ4-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի հունիսի 28-ից մինչև 2021 հուլիսի 2-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Դիմում (առցանց),
անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,,
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3,Կառավարական շենք 2 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3,Կառավարական շենք 2 հասցեում:

Հիմնական աշխատավարձը 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 5,14,17,21,24,27
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 5,6,7,9,10,12,17,18,20
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 3,4,6,8,9,14,31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 16,28-34,36
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=120733
«Կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 3,4,10,11,13,16,18,22,23,29,30
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=149890
«Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3,4,7,8,9,10,11,15,16,18
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=141306
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3,8,12,15,
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=103999
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/irey/#p=2
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների» մշակում կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
«Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան,գիտության,մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659):

Հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Հեռ..` 010-599600

Վեբ կայք` escs.am

Էլ. փոստ`