Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ԿԳՄՍՆ «Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

20.02.2023

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կառավարության 22 ապրիլի 2022 թվականի N 539-Ն որոշում

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

ՀՀ քաղաքացիություն.
բարձրագույն կրթություն.
հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մանկավարժության կամ հոգեբանության երեք տարվա աշխատանքային ստաժ.
Հիմնական գործառույթները՝

ապահովում է մանկավարժահոգեբանական աջակցության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման միասնական համակարգի գործարկումը,
իրականացնում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում և կազմում համապատասխան եզրակացություն՝ երեխայի կրթության կազմակերպման համար անհրաժեշտության առանձնահատուկ պայմանների վերաբերյալ,
երեխաներին և նրանց ծնողներին կամ օրինական ներկայացուցուցիչներին, մանկավարժական աշխատողներին մատուցում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ...
/Կանոնադրությունը կցվում է/

Մրցույթին մասնակցել ցանկացողները թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) լրացված դիմում, ձևը կցվում է
2) ինքնակենսագրություն, ձևը կցվում է
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային)
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:

Փաստաթղթերն ընդունվում են ք. Երևան, Կառավարական տուն N 2 հասցեով` ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10;00-ից մինչև 13;00-ը: Դիմումները ընդունվում են 2023 թվականի փետրվարի 20-ից մարտի 13-ը ներառյալ, տեղեկատու հեռ.` 010/599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

«Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2023 թվականի մարտի 21-ին:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 20-ին՝ ժամը 14;30-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14;30-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հիմնական աշխատավարձը՝ 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝
«Աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ՝ 5, 14, 20, 46, 85, 88,99, 101, 102, 109, 111-115, 120, 147, 158, 166, 179, 228
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-18, 22, 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 6, 10, 14, 15, 21,, 26, 27, 34, 36, 38, 42, 47, 48, 57, 60, 66, 72, 73, 109, 121, 125, 131, 147, 153, 160, 162, 163, 168, 184, 185, 206
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723
«Կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 16,23,36,37,40
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166466
«Հանրակրթության մասին» օրենք հոդվածներ՝ 7,8,13,16,17,17.1,17.2,17.3
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165006
«Երեխայի իրավունքների մասին» օրենք հոդվածներ՝ 5,11,13,14,29
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165162
«Նախադպրոցական կրթության մասին» օրենք հոդվածներ՝4,6,7,8,9,12,13,15,19,20,26,28,29
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165013

Հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

(առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների իմացություն):

«Աշխատանքային օրենսգիրք
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
«Հանրակրթության մասին» օրենք հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165006
«Երեխայի իրավունքների մասին» օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165162
«Նախադպրոցական կրթության մասին» օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165013
«Բարեվարքություն» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
«Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

/Թեստային հարցերի նմուշը կցվում է/

Հայեցակարգը պետք է`

1) լինի առավելագույնը 20 էջ.
2 )պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659) :

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու նախարարության «Երևանի N3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:

Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու­թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:

Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով management@escs.am էլեկտրոնային հասցեին:

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`

Կազմակերպության անվանումը
Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
Կազմակերպության կանոնադրությունը:
Դիմումներն ընդունվում են 2023 թվականի փետրվարի 20-ից մարտի 13-ը ներառյալ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10;00-ից մինչև 13;00-ը: տեղեկատու հեռ.` 010/599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Հասցե` ք,. Երևան, Վազգեն Սարգսյան 3 ,Կառավարական տուն 2

Հեռ..` 10-599600

Վեբ կայք` escs.am

Էլ. փոստ`