Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Պաշտպանության նախարարության նախարարության քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին

10.08.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Պաշտպանության նախարարություն
«Քաղաքացիական ծառայության մասին» օրէնքի 10-րդ հոդված 3-րդ մաս

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության վճարահաշվարկային գործառնություն¬ների վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվու-թյունների բաժնի մասնագետի (ծածկագիր` 26-33.3-Մ6-1) և զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կազմակերպչական ապահովման վարչության փաստաթղթավարի (ծածկագիր` 26-33.8-Մ6-1) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի 6-ից 10-րդ համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի:
Նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության վճարահաշվարկային գործառնություն¬ների վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվու-թյունների բաժնի մասնագետի (ծածկագիր` 26-33.3-Մ6-1) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հարցազրույցը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 18-ին ժամը 10:00-ին, իսկ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կազմակերպչական ապահովման վարչության փաստա¬թղթա¬վարի (ծածկագիր` 26-33.8-Մ6-1) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հարցազրույցը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 18-ին ժամը 15:00-ին, ՀՀ պաշտպանության նախարարու¬թյան վաչական համալիրում (հասցեն` ք.Երևան, Նոր Նորք վարչական շրջան,Բագրևանդի 5):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) անձնագիր և ՀԾ համարանիշ կամ նույնականացման քարտ` պատճեն-ներով,
2) առնվազն միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը` պատճենով,
3) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկա¬յու-թյան դեպքում)` պատճենով,
4) արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական` պատճենով, կամ համապա¬տասխան տեղեկանք:
Հարզրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը 111115 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է.
­ լինի պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնո¬ղա¬¬կանություն և պատասխանատվության զգացում,
­ ունենա համակարգչից և տեխնիկական այլ միջոցներից օգտվելու ունակու-թյուն,
­ տիրապետի Excel համակարգչային ծրագրին (նյութատեխնիկական ապա-հով¬ման գլխավոր վարչության վճարահաշվարկային գործառնություն¬ների վար-չու¬թյան հաշվապահական հաշվառման և հաշվետվու¬թյունների բաժնի մասնա-գետի պաշտոնի համար):
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնների անձնագրերի էլեկ¬տրո¬նային տարբերակին կարող եք ծանոթանալ ՊՆ պաշտոնական կայքէջում` www.mil.am/hy/libraries/34:
Նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության վճարահաշվարկային գործառնություն¬ների վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվու¬թյունների բաժնի մասնագետի (ծածկագիր` 26-33.3-Մ6-1) աշխատավայրի հասցեն է` ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Բագրևանդի 5:
Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կազմակերպ-չական ապահովման վարչության փաստաթղթավարի (ծածկագիր` 26-33.8-Մ6-1) աշխա¬տավայրի հասցեն է` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Բաբայան 6:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետը 2020 թվականի օգոստոսի 13-ն է:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-29-44-28 կամ 010-29-46-39 հեռախոսահամարներով:

10 օգոստոսի 2020թ.

Հասցե` ք. Երեւան, Բագրեւանդի 5

Հեռ..` 010294428

Էլ. փոստ`