Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

16.07.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018թ. հուլիսի 31-ի N29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հարցերով բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-32.5-Մ2-13) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/3)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հարցերով բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-32.5-Մ2-13) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հարցերով բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-32.5-Մ2-13) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջներին համապատասխան) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում (ձևը լրացվում է տեղում),
• անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
• աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
• մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
• համառով CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 16-ից մինչև 2020 թվականի հուլիսի 27-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը՝ 212,309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն, հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90, 97, 99, 100, 102, 110, 121, 124, 146, 147, 150, 151, 153, 163, 167, 176 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28, 30, 37 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Հանրային ծառայության մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15, 18, 20, 30, 35, 36, 49, 50, 52 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 14, 26, 34,35, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120733
• «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենք, Հոդված 3, 4, 5, 6, 11, 13, 17, 18, 19, 21, 24, 25, 28, 31, 34, 38, 39, 44, 49, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132324
• «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք ,Հոդված 1, 2, 3, 4, 9, 10, 13, 15, 18, 22, 24, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120816
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70, 71, 73, 94-97, 104,106-110, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝ Hr.mrcuyt@hti.am):

Հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3/3

Հեռ..` (010)59-00-60

Վեբ կայք` https://hti.am/pages.php?lang=1&id=223&page_name=jobs

Էլ. փոստ`