Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

22.07.2020

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ կառավարության 2005թ հունվարի 25-ի N224-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Տնօրենը օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ՊՈԱԿ-ի գործունեությունը, ապահովում է կազմակերպության առջև դրված խնդիրների ու նպատակների իրականացումը և կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
• բարձրագույն կրթություն,
• հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, ճարտարագիտության, ֆինանսների կամ հարակից բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Գնումների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր) .
• պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.
• տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
• աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
• ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
• առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու իրավունքն ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ, չափահաս քաղաքացիները, որոնք տիրապետում են գրական հայերենին:

Մրցույթը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 27-ին, ժամը 14:30, նախարարության շենքում (ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3):


Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում,
• մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի,
• քաղվածք՝ աշխատանքային գրքույկից,
• ինքնակենսագրություն
• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
• զինվորական գրքույկի պատճենը
• կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
• տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
• բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում):

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2020 թվականի օգոստոսի 26-ը:

Մրցույթին մասնակցելու համար փաստթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել նախարարության անձնակազմի կառավարման բաժին (Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռ, 59-00-60):

Հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3/3

Հեռ..` (010)59-00-60

Վեբ կայք` https://hti.am/pages.php?lang=1&id=231&page_name=jobs

Էլ. փոստ`