Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 24-32.1-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

27.07.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ կառավարության 27.12.18 N1554-Ն որոշում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 24-32.1-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 24-32.1-Մ2-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 24-32.1-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

դիմում (ձևը լրացվում է տեղում),
անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 27-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 5֊ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն, հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90, 97, 99, 100, 102, 110, 121, 124, 146, 147, 150, 151, 153, 163, 167, 176 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28, 30, 37 հղումը՝ hhttps://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Հանրային ծառայության մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15, 18, 20, 30, 35, 36, 49, 50, 52 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 14, 26, 34,35, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120733
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 10, 16, 37, 42, 47, 54, 61 , հղումը՝https://www.arlis.am/documentview.aspx?docid=68804
«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենք․ հովածներ՝ 3, 4, 5, 7, 11, 12, 13 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1547 ,
Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ․
ԳԼՈՒԽ 2. Օրինաստեղծ գործընթաց, 2.1. Օրենքի ընդունմանը նախորդող գործընթացի փուլերը,
ԳԼՈՒԽ 15. Գերատեսչական նորմատիվ և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի ներկայացումը, 15.1 Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ներկայացումը,
ԳԼՈՒԽ 19. Հանրային քննարկումների անցկացման եղանակները, 19.1 Հանրային քննարկումների իրականացումն ինտերնետային կայքերի միջոցով,
հղումը՝https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf
Ինֆորմատիկա 8-րդ դասարան: Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան: Երևան 2013, հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
Ինֆորմատիկա 7-րդ դասարան: Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան: Երևան 2012, հղումը՝ https://fliphtml5.com/fumf/egdx
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 41, 42, 43, հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150090
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 39, հղումը՝https://www.arlis.am/documentview.aspx?docid=74375
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հոդվածներ՝ 3, 23, 27, 29, 30, 31, 34, 45, 46, 47, 56, 58, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=73839

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝ Hr.mrcuyt@hti.am):
 

Հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3/3

Հեռ..` (010)59-00-60

Վեբ կայք` https://hti.am/pages.php?lang=1&id=234&page_name=jobs

Էլ. փոստ`