Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

01.10.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
• Ճարտարագիտության կամ բիզնեսի կառավարման կամ տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառի բարձրագույն կրթություն.
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Գնումների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքների, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
• կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն։
• տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
• ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
• առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու իրավունքն ունեն այն գործունակ, չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք տիրապետում են գրական հայերենին:

Մրցույթը կանցկացվի 2020 թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 15:00, նախարարության շենքում (ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3):


Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում,
• անձը հաստատող փաստաթուղթ
• մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի,
• քաղվածք՝ աշխատանքային գրքույկից,
• ինքնակենսագրություն
• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
• զինվորական գրքույկի պատճենը
• կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
• տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
• բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում):

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ը:

Մրցույթին մասնակցելու համար փաստթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել նախարարության անձնակազմի կառավարման բաժին (Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռ, 59-00-60):

Հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3/3

Հեռ..` (010)59-00-60

Էլ. փոստ`