Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ նախարարության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի) գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 24-33.8-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

06.05.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի N1554-Ն որոշման հավելվածի 24-րդ կետ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ նախարարության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի) գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 24-33.8-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 24-33.8-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 24-33.8-Մ2-1) (ծածկագիրը՝ 24-33.8-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (երի) լուսապատճենը ,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի մայիսի 7-ից մինչև 2021 թվականի մայիսի 12-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 15-ին ժամը 10:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը):
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90, 97, 99, 100, 102, 110, 121, 124, 146, 147, 150, 151, 153, 163, 167, 176 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28, 30, 37 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15, 18,20,30,35,36,49,50,52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 9,10,14,26,34,35,հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120733
• «Պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3,6,8,9,20,22,23,25,29
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147117
• Քաղաքացիական պաշտպանության մասին ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1,4,6,9,10,12,13,14,16,17,18,20,21,22
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=105232
• «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1,5,6,8,9,11,17
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=14585
• «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5,4,6,8,11, 12, 15
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147114
• «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 8, 10
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140399շ
• ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի № 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1269-Ն որոշում , 2-րդ, 4-րդ կետ 3-րդ ենթակետ, 14-րդ, 15 -րդ, 20 -րդ, 25 -րդ կետեր
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126601
• ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» № 384-Ն որոշում, 3-րդ,5-րդ,8-րդ կետեր
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126140
• ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման եվ գործունեության կարգը սահմանելու մասին» № 1532-Ն որոշում, 2-րդ,3-րդ կետեր
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=11555
• ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N134-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 46-Ն որոշում,
1-ին հավելված 3-րդ, 15-րդ կետ,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=95492
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70, 71, 73, 94-97, 104, 106-110, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012։ Հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։ Հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
•«Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝ Hr.mrcuyt@hti.am):

Հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3/3

Հեռ..` (010)59-00-60

Վեբ կայք` https://cso.gov.am/internal-external-competitions

Էլ. փոստ`