Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 26.08.2015թ. կայացած նիստի եզրակացության մասին

26.08.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող
հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 26.08.2015թ. կայացած նիստի

Հիմք ընդունելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետը և հաշվի առնելով, որ <<ԷԿՈՆՈՄԻԿՍ ԱՈՒԴԻՏ>> ՍՊԸ-ն 20.08.2015թ. գրավոր ձևով հրաժարվել է լիցենզիայի դադարեցման համար 10.08.2015թ. ներկայացված դիմումից` Հանձնաժողովը եզրակացրեց.
<<ԷԿՈՆՈՄԻԿՍ ԱՈՒԴԻՏ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 15.12.2010թ. տրված աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 085 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար 10.08.2015թ. ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 367

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`