Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Ֆինանսների նախարարության կարիքների համար լեկտրատեխնիկային և կենցաղային սարքավորումների ձեռքբերման նպատակով «ՀՀ ՖՆ ՇՀԱՊՁԲ 15/12-12/15» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի մասին

27.08.2015

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ Ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարության 2013թ. թիվ 1370-Ն որոշում

ՀՀ Ֆինանսների նախարարության (այսուհետև` Պատվիրատու)` Էլեկտրատեխնիկային և կենցաղային սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպել է ՀՀ ՖՆ ՇՀԱՊՁԲ 15/12-12/15 ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգը (այսուհետև` ընթացակարգ) և տրամադրում է սույն հրավերը։
Սույն հրավերը կազմվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության, այդ թվում` <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք), ՀՀ կառավարության 10.02.2011թ. N 168-Ն որոշմամբ հաստատված <<Գնումների գործընթացի կազմակերպման>> կարգի (այսուհետև` Կարգ) և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Մասնակից) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։
Հայտեր կարող են ներկայացնել <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած հնարավոր մասնակիցները:
Սույն ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Արգելվում է միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և (կամ) համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) գնումների գործընթացին մասնակցության դեպքերի։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Պատվիրատուին սույն հրավերի հրապարակման օրվանից մինչև` 07 սեպտեմբերի 2015թ.ին ժամը 09:00-ին։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար Պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում Պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Սույն ընթացակարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Սույն ընթացակարգի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։

Հասցե` ք. Երևան, Մ.Ադամյան 1

Հեռ..` +374 11 800-117/0632/

Էլ. փոստ`