Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 16.11.2015թ. կայացած նիստի

16.11.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)
16.11.2015թ. կայացած նիստի


1. Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և <<ՖԵՌԷՔՍՊՐԵՍ>> ՍՊԸ-ի 04.11.2015թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց`
Դադարեցնել <<ՖԵՌԷՔՍՊՐԵՍ>> ՍՊԸ-ին (ՀՎՀՀ` 01839558) ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 11.12.2014թ. տրված <<Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 71021000, 710221000, 7102310000 ծածկագրին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման>> թիվ ՊԼ-5718 լիցենզիայի գործողությունը:
2. Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և <<ԷՄ ԸՆԴ ԷՍ ԴԱՅՄԸՆԴ>> ՍՊԸ-ին 06.11.2015թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց`
Դադարեցնել <<ԷՄ ԸՆԴ ԷՍ ԴԱՅՄԸՆԴ>> ՍՊԸ-ին (ՀՎՀՀ` 02710219) ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 09.10.2014թ. տրված <<Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 71021000, 710221000, 7102310000 ծածկագրին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման>> թիվ ՊԼ-5692 լիցենզիայի գործողությունը, իսկ նշված լիցենզիայի համար 42.000 ՀՀ դրամ տույժի գումարը ենթակա է վճարման:
3. Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և <<ՊՏՂՆԻ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ին 09.11.2015թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց`
Դադարեցնել <<ՊՏՂՆԻ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ին (ՀՎՀՀ` 00030739) ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 08.11.2013թ. տրված <<Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ>> (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության>> թիվ ՊԼ-5637 լիցենզիայի գործողությունը, իսկ նշված լիցենզիայի համար 35.250 ՀՀ դրամ տույժի գումարը ենթակա է վճարման:

Հասցե` ք.Երևան, փ. Խորենացի3

Հեռ..` +374 11 800367

Էլ. փոստ`