Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 17.11.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

18.11.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

17.11.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 06.11.2015թ. թիվ ԼՄ-1/06-11 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 06.11.2015թ. ներկայացված «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ` Կանոնակարգի լրացումներ) վերապահումով ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների մեջ «լրացումներ» բառերը փոխարինել «փոփոխություններ» բառերով:
- Կանոնակարգի լրացումների մեջ «հաճախորդ» բառը փոխարինել «մասնակից» բառով:
- Կանոնակարգի լրացումների մեջ «կարդալ» բառերը փոխարինել «շարադրել» բառերով:
- Կանոնակարգի լրացումների մեջ հստակ սահմանել մասնակիցների միջև կնքված գրազի շահումից ընկերությանը հասանելիք միջնորդավճարի չափը և հաշվարկման կարգը:
- Կանոնակարգի լրացումների 1-ին կետում` առաջին մասնակցի կողմից առաջարկվող գրազը մասամբ ընդունելու վերաբերյալ օրինակում առաջին մասնակցի կատարված խաղադրույքից հետ վերադարձվող գումարը պետք է կազմի 1000 դրամ, այլ ոչ թե 2000 դրամ:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`