Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 2015թ. դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում կայանալիք ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի մասին

26.11.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մաս

ՕՐԱԿԱՐԳ
2015թ. դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կայանալիք ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի հերթական նիստի

1. ԱՁ Լիլիթ Հովակիմյանին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 11.12.2014թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5720 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 19.11.2015թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):
2. <<ԱՂԱՎՆԻ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 24.10.2014թ. տրված <<Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 71021000, 710221000, 7102310000 ծածկագրին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման>> թիվ ՊԼ-5695 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 21.11.2015թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):
3. ԱՁ Գայանե Շահվերդյանին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 12.12.2012թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5587 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 23.11.2015թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 367

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`