Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 25.01.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

26.01.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

25.01.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 14.01.2016թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 14.01.2016թ. ներկայացված «Միջազգային Բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով` ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգը բովանդակային առումով իրենից ներկայացնում է Կանոնակարգի փոփոխություններ և լրացում:
- Կանոնակարգի 1-ին կետով լրացվող «Ստրախովկա» հասկացությունը անհրաժեշտ է նշել հայերեն լեզվով:
- Կանոնակարգի 2-րդ կետով խմբագրվում է «Միջազգային Բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի 4.2.1 կետի 4-րդ պարբերությունը, սակայն բովանդակային առումով խմբագրվում է «Միջազգային Բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի 4.2.1 կետի 3-րդ պարբերությունը:
- Կանոնակարգի 2-րդ կետով փոփոխվող 4.2.1 կետը համապատասխանեցնել «Միջազգային Բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի «Տոմսի նկարագիրը» 9-րդ կետով տրված տոմսի սահմանմանը` պաշտոնական գրառումը կազմակերպչի էլեկտրոնային սարքավորման (համակարգչի, սերվերի) վրա:
- Կանոնակարգում հստակեցնել մասնակցի կողմից «Ստրախովկա» գործիքից օգտվելու կարգը, «Ստրախովկա» գործիքի գումարների սահմանման ժամկետները և չափանիշները (օրինակ մինչև խաղադրույք կատարելը մասնակցին հայտնի է «Ստրախովկա» գործիքի գումարը, թե ոչ և այդ գումարը սահմանվում է իրադարձության, թե այդ իրադարձության վրա մասնակիցների կողմից կատարված կոնկրետ խաղադրույքների համար), «Ստրախովկա» գործիքի գումարը մինչև իրադարձության ավարտը փոփոխվում է, թե ոչ, «Ստրախովկա» գործիքը բուքմեյքերական կետում խաղադրույք կատարելու ժամանակ գործում է, թե ոչ (եթե այո, ապա անհրաժեշտ է սահմանել կարգ), «Ստրախովկա» գործիքից օգտվելու դեպքում գումարի վճարման կարգը (վերոնշյալները ներկայացնել նաև օրինակի տեսքով):

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`