Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 08.02.2016թ. կայացած նիստի եզրակացության մասին

08.02.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող
հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 08.02.2016թ. կայացած նիստի

Հիմք ընդունելով <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետը և նույն հոդվածի 3-րդ մասը` Հանձնաժողովը եզրակացրեց.
<<ԱՅ ԷՖ ՓԻ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 27.03.2014թ. տրված աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 100 լիցենզիայի գործողությունը 08.01.2016թ.-ից մինչև 05.02.2016թ. ներառյալ համարել կասեցված, իսկ նշված լիցենզիայի գործողության կասեցումը 06.02.2016թ.-ից համարել վերացված:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 367

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`