Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 11.03.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

11.03.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

11.03.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 03.03.2016թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 03.03.2016թ. ներկայացված «8 աստիճան» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով` ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի «Վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 4-րդ կետի 4.1 ենթակետում և տոմսի աշխատանքային նմուշում հստակ սահմանված չէ այն պայմանը, երբ մասնակիցը ակնթարթային մասով շահում ունենալուց հետո մաքրելով հաջորդ տողի խաղավանդակը, հանդիպում է 1-30 թվերից որևէ մեկին:
- Կանոնակարգի «Շահումների բաշխումը ըստ տեսակի և չափի» 7-րդ կետով շահումների տեսակը սահմանված է գումարային, սական նույն կետով նախատեսվում է դրույթ, ըստ որի կազմակերպիչը կարող է փոփոխել շահումների տեսակները:
- Կանոնակարգի «Վիճակախաղի տոմսի նկարագիրը» 10-րդ կետում «Չջնջել» դաշտը, որի պաշտպանիչ շերտի տակ գրված են տոմսի սերիան և համարը, նշագրված է որպես խաղավանդակ:
- Կանոնակարգի 11-րդ և 14-րդ կետերում նշված է, որ մինչև 20000 դրամ ներառյալ շահումները կարող են տրվել նաև Կանոնակարգում նշված հասցեներից, սակայն տոմսի աշխատանքային նմուշի 4-րդ կետում բացակայում է «մինչև 20000 դրամ ներառյալ» արտահայտությունը:
- Կանոնակարգի «Վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 4-րդ կետի 4.1 ենթակետում և տոմսի անվավերության հայտանիշների վերաբերյալ 12-րդ կետում շահումը որոշելու աղյուսակի առաջին տողի շահման չափը սահմանված է 300 դրամ, իսկ վիճակախաղի տոմսի աշխատանքային նմուշում` 3-րդ կետի տոմսի անվավերության հայտանիշների վերաբերյալ 3.2 ենթակետում շահումը որոշելու աղյուսակի առաջին տողի շահման չափը նշված է 400 դրամ:
2. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 04.03.2016թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 04.03.2016թ. ներկայացված «Տոտո Լոտո» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով` ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի տիտղոսաթերթի վրա ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման մասում նշված է «2015թ.»:
- Կանոնակարգի 14-րդ և տոմսի աշխատանքային նմուշի 4-րդ կետերում նշված է, որ մինչև 20000 դրամ ներառյալ շահումները կարող են տրվել նաև Կանոնակարգում և տոմսի աշխատանքային նմուշում նշված հասցեներից, սակայն Կանոնակարգի 11-րդ կետում բացակայում է «մինչև 20000 դրամ ներառյալ» արտահայտությունը:
3. Հիմք ընդունելով «Տեմպ Սէթ» ՍՊԸ կողմից 04.03.2016թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված գրությունը` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 15.04.2015թ. «Տեմպ Սէթ» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-007 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 15.04.2015թ. «Տեմպ Սէթ» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-007 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել` համաձայն իր դիմումի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 15.04.2015թ. «Տեմպ Սէթ» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-007 խաղատան կազմակերպման լիցենզիայի նկատմամբ 29.02.2016թ. հարուցված պատասխանատվության միջոցի կիրառման վարչական վարույթը կարճել:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`