Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 02.04.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

02.04.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

02.04.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Մանռու» ՍՊԸ կողմից 24.03.2016թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումը` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «Մանռու» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-002 խաղատան կազմակերպման լիցենզիան 24.03.2016թ.-ից ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, 25.03.2016թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումը` 24.03.2016թ. ներկայացված դիմումը չեղյալ համարելու մասին և 25.03.2016թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումը` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «Մանռու» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-002 խաղատան կազմակերպման լիցենզիան 01.04.2016թ.-ից ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` «Մանռու» ՍՊԸ կողմից 24.03.2016թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումով հարուցված վարչական վարույթը կարճել և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «Մանռու» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-002 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել «Մանռու» ՍՊԸ կողմից 25.03.2016թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումների համաձայն:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`