Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 21.04.2016թ. կայացած նիստի եզրակացություն

21.04.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
<<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող
հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 21.04.2016թ. կայացած նիստի եզրակացություն

1. Հիմք ընդունելով <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, ՀՀ Կառավարության 2012 թվականի մարտի 22-ի թիվ 346-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգի>> 10-րդ կետը` Հանձնաժողովը եզրակացրեց.
<<ՀԱՅԱՈՒԴԻՏ>> ՍՊԸ-ի տնօրենի թեկնածու Հայկ Էդիկի Վարդապետյանի` <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<գ>> կետով սահմանված պահանջներին համապատասխանությունը ենթակա է հաստատման:
2. Հիմք ընդունելով <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 26.1-ին հոդվածը և ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի թիվ 346-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը` Հանձնաժողովը եզրակացրեց.
<<ՖՈՐ ԷՅ ՔՆՍԱԼԹԻՆԳ>> ՓԲԸ-ի կողմից 23.03.2016թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված` աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու հայտը ենթակա է բավարարման:

Հասցե` ք. Երևան, Մ.Ադամյան 1

Հեռ..` +374 11 800367

Էլ. փոստ`