Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 21.04.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացություն

21.04.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

21.04.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 08.04.2016թ. ներկայացված թիվ Լ-Մ-7/04-08 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 08.04.2016թ. ներկայացված «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություններ) վերապահումով ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների մեջ «փոփոխություններ» բառերը փոխարինել «լրացումներ» բառերով:
- Նշված չէ «Վիվառո բեթինգ» ՍՊԸ մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից Կանոնակարգի փոփոխությունների հաստատման օրը և ամիսը:
- Կանոնակարգի փոփոխությունների 2-րդ կետի 2.2.17 ենթակետից պարզ չէ, թե մասնակիցը ֆինանսական խաղադրույքներ տոտալիզատորի կետերում կարող է կատարել, թե ոչ:
- Կանոնակարգի փոփոխություններում նախատեսված չեն ֆինանսական խաղադրույքների ընդունման և հաշվարկման համար պաշտոնական տեղեկատվության աղբյուրները:
- Կանոնակարգի փոփոխության 3-րդ կետում «Հպում», «Մեկ հպում» և «5 թարթ» տեսակների խաղադրույքների սահմանումները չեն համապատասխանում նշված օրինակներին:
2. Հիմք ընդունելով «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 12.04.2016թ. ներկայացված թիվ Լ-Մ-6/04-11 գրությունը` «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի թվով չորս լրացումները համաձայնեցման ներկայացնելու վերաբերյալ (այսուհետ` Դիմում), «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 18.04.2016թ. ներկայացված թիվ Լ-Մ-9/18-04 գրությունը` Դիմումը չքննարկելու վերաբերյալ և առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 12.04.2016թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճել:
3. Հիմք ընդունելով «Գուդվին-Բետ» ՍՊԸ կողմից 14.04.2016թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Գուդվին-Բետ» ՍՊԸ կողմից 14.04.2016թ. ներկայացված «Բանանները գնում են Բահամյան կղզիներ», «Հաջողակ որսորդ», «Ավտոմեքենա», «Դելֆինների մարգարիտը», «Կոլոմբոս», «Մրգեր», «Լուսին 2013», «Հաղթանակ», «Գրքեր», «Տուր ձեռքդ», «Դրամատուփ», «Սառցե ոսկի», «Մրգամոլուցք», «Ոսկի», «Ուրախ բաղնիք», «Պրոֆեսոր», «Ջրաշխարհ», «Հյուսիսային մարդ», «Օրիորդի հմայքը», «Հետապնդում», «Լողափ» և «Ծովափնյա կոկտեյլ» վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի փոփոխություններին (այսուհետ` Կանոնակարգերի փոփոխություններ) վերապահումով` ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգերի փոփոխություններում և տոմսի աշխատանքային նմուշների փոփոխություններում անհրաժեշտ է հստակեցնել վիճակախաղային տերմինալների տեղակայման վայրերը:

Հասցե` ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`