Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 02.05.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

04.05.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

02.05.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 20.04.2016թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` համաձայնություն տալ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 20.04.2016թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) վերապահումով` ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա տվյալների համաձայն` նախկինում շահագործման համար նախատեսված թվով 7 խաղասեղաններ (AM 15 001942 ծագման սերտիֆիկատ` 3 հատ, AM 15 004472 ծագման սերտիֆիկատ` 3 հատ և AM 15 007267 ծագման սերտիֆիկատ` 1 հատ) համարակալվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, սակայն Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև 4-ում տվյալ խաղասեղանները նշված են որպես առանց համարի:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`