Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 10.05.2016թ. կայացած նիստի

10.05.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
<<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 10.05.2016թ. կայացած նիստի


Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և <<ԿՐԻՍՏԱԼԻՏ ԸՆԴ ԿՈ>> ՍՊԸ-ի 28.04.2016թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց`
<<ԿՐԻՍՏԱԼԻՏ ԸՆԴ ԿՈ>> ՍՊԸ-ին (ՀՎՀՀ` 03316163) ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 09.04.2015թ. տրված <<Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման>> թիվ ՊԼ-5743 լիցենզիայի գործողությունը ենթակա է դադարեցման, իսկ նշված լիցենզիայի համար 28.500 ՀՀ դրամ տույժի գումարը ենթակա է վճարման:

Հասցե` ք. Երևան, Մ.Ադամյան 1

Հեռ..` +374 11 800367

Էլ. փոստ`