Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 2016թ. մայիսի 30-ին, ժամը 11:00 ՀՀ ֆինանսների նախարարությունում (ք. Երևան, Մելիք Ադամյան 1) կայանալիք վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի նիստի օրակարգի մասին

24.05.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդված 3-րդ մաս

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ 2016թ. մայիսի 30-ին ժամը 11:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում` ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 1, տեղի կունենա վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի Ձեր կողմից 17.05.2016թ. ներկայացված վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին համաձայնություն տալու հարցը:
Միաժամանակ հայտնում ենք նաև, որ Ձեր ընկերության ներկայացուցիչը (ներկայացուցիչները) կարող է մասնակցել վերը նշված հարցի քննարկմանը:

Հասցե` ք. Երևան, Մելիք Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Էլ. փոստ`