Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 20.06.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացութան մասին

21.06.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

20.06.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 08.06.2016թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի ա) կետով` մերժել «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 08.06.2016թ. ներկայացված «Ազնիվ Խաղ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) հետևյալ հիմքով`
- Կանոնակարգի փոփոխության 1-ին և 2-րդ կետերը հակասում են «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետով սահմանված պահանջին (Կազմակերպիչը շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը):
Միաժամանակ առաջարկվում է այսուհետ նոր վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգ ներկայացնելու ժամանակ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում և տոմսի աշխատանքային նմուշում հստակ սահմանել այն դեպքերը, երբ պետք է վիճակախաղի մասնակցի կողմից ներկայացնել անձնագիր կամ օրենքով նախատեսված անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`