Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 27.06.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

28.06.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

27.06.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 14.06.2016թ. ներկայացված թիվ ԼՄ-10/14-06 գրությունը (այսուհետ` Գրություն), կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` մերժել «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 14.06.2016թ. ներկայացված «Բացահայտում» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգում նշված չէ «Վիվառո բեթինգ» ՍՊԸ մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից Կանոնակարգի հաստատման ամսաթիվը:
- Գրության մեջ և Կանոնակարգում նշված է տոտալիզատոր, սակայն «Բացահայտում» վիճակախաղը, համաձայն ներկայացված Կանոնակարգի, իր բնույթով տոտալիզատոր չի հանդիսանում:
- 2 օրինակից ներկայացված Կանոնակարգերը իրարից տարբերվում են` օրինակներից մեկին կցված են նաև նյութեր` նկարների տեսքով:
- Ներկայացված չէ վիճակախաղի տոմսի աշխատանքային նմուշը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մաս, 8-րդ հոդված):
- Կանոնակարգում հստակ սահմանված չէ վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը (Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ):
- Կանոնակարգում հստակ սահմանված չեն ակնթարթային մասով շահումը գրասենյակից ստանալու, խաղարկությանը մասնակցելու իրավունք ձեռք բերելու, շահման փաստը խաղարկության մասով արձանագրվելու և շահումը ստանալու համար հիմք է հանդիսանալու մասնակցի հեռախոսահամարին ուղարկված կարճ հաղորդագրությունը, թե համապատասխան տեղեկատվության կտրոնը, ինչպես նաև առկա են անհամապատասխանություններ կարճ հաղորդագրություններում և տեղեկատվության կտրոններում պարունակվող տեղեկատվությունների մեջ:
- Կանոնակարգի «Վիճակախաղի խաղարկության անցկացման հաճախականություն» և «Վիճակախաղի խաղարկության անցկացման վայրը» կետերում առկա են անհամապատասխանություններ:
- Կանոնակարգի «Շահումների տալու վայրը և ժամկետները» կետում սահմանված չէ շահումները տալու վայրը (Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետ), ընդ որում պետք է շահումների վճարման վայրերը նշել նաև ըստ վիճակախաղային տերմինալների տեղակայման վայրերի և քանակի, քանի որ Կանոնակարգում նշված է, որ վիճակախաղի ակնթարթային մասի շահումները վճարվելու են նաև վիճակախաղային տերմինալների կողմից:
- Կանոնակարգում պետք է սահմանել դրույթ, համաձայն որի վիճակախաղային տերմինալը պետք է ունենա «Վիվառո բեթինգ» ՍՊԸ ներկայացուցիչ` վիճակախաղային տերմինալը սպասարկող, վիճակախաղային տերմինալի գտնվելու վայրում «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները ապահովելու նպատակով:
- Կանոնակարգում պետք է հստակ սահմանել դրույթներ, համաձայն որոնց պարզ կլինի, թե տվյալ վիճակախաղային տերմինալները ինչ դրամային միավորներ կարող են ընդունել և ետ վերադարձնել որպես մանր կամ տալ որպես շահում, ինչպես նաև ելնելով առավելագույն շահման չափից, տվյալ վիճակախաղային տերմինալը առավելագույնը ինչքան շահում կարող է տրամադրել:
- Կանոնակարգի «Շահումների բաշխումը` ըստ շահումների տեսակի և չափի» կետում շահումների առավելագույն չափը չի համապատասխանում վիճակախաղի ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագրում նշված առավելագույն շահման չափին` հաշվի առած կրկնապատկումների քանակը, ինչպես նաև անհասկանալի է ինչ շահման գործակցի մասին է խոսքը:
- Կանոնակարգի «Վիճակախաղի տոմսի նկարագիրը» կետը չի պարունակում Օրենքով սահմանված վիճակախաղի տոմսի վավերապայմանները (Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մաս):
- Խախտված է Կանոնակարգի կետերի համարակալումը:
- Անհրաժեշտ է ներկայացնել վիճակախաղային տերմինալների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք կվկայեն նշված տերմինալների վիճակախաղային լինելու մասին:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`