Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 29.06.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

30.06.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

29.06.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 16.06.2016թ. ներկայացված թիվ 89 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 16.06.2016թ. ներկայացված «Հաջողակ Ուղի» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով` ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգում և տոմսի աշխատանքային նմուշում նշված մինչև 20000 ՀՀ դրամ շահումների տրման վայրերի հասցեներում առկա է անհամապատասխանություն:
- Կանոնակարգի «Վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 4-րդ կետի, «Վիճակախաղի տոմսի նկարագիրը» 10-րդ կետի և տոմսի աշխատանքային նմուշում առկա է անհամապատասխանություն «Ոսկի» նշագրումով խաղադաշտի շահման չափերի միջև:
- Կանոնակարգում և տոմսի աշխատանքային նմուշում «Մեքենա» խաղադաշտը նշել «Ավտոմեքենա»:
- Կանոնակարգում և տոմսի աշխատանքային նմուշում իրային շահումները պետք է հստակ սահմանել` նշել ավտոմեքենայի մակնիշը և կատարել համապատասխան նշագրում շահագործված կամ չշահագործված լինելու մասին, իրային շահման դեպքում կոնկրետ նշել իրի անվանումը, իսկ ոսկու դեպքում` կոնկրետ նախատեսված հարգը և գրամը:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`