Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 20.07.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացություն

21.07.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

20.07.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 07.07.2016թ. ներկայացված թիվ ԼՄ-11/07-07 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 07.07.2016թ. ներկայացված «Լոտոյի գիրք» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով` ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգում և տոմսի աշխատանքային նմուշում վիճակախաղի տոմսին վերաբերվող «համար» և «սերիական համար» հասկացությունների փոխարեն օգտագործել վիճակախաղի տոմսի «սերիա, համար» հասկացությունը:
- Կանոնակարգի «Վիճակախաղի տոմսի նկարագիրը» 8-րդ կետում նշված չէ, որ վիճակախաղի տոմսը պարունակում է կազմակերպչի ֆիրմային անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի ֆիրմային անվանումը, տոմսի սերիա և համարը, տոմսի գինը:
- Կանոնակարգի «Շահումերի վճարման վայրը, կարգը և ժամկետները» 10-րդ կետի 2-րդ ենթակետում «10 դրամից» արտահայտությունը փոխարինել «20 դրամից» արտահայտությունով:
- Կանոնակարգի «Շահումների բաշխումը` ըստ շահումների տեսակի և չափի» 11-րդ կետում անհրաժեշտ է հանել «շահման գործակիցով» արտահայտությունը:
- Տոմսի աշխատանքային նմուշի «վիճակախաղ» դաշտի և Կանոնակարգի «Վիճակախաղի տոմսի նկարագիրը» 8-րդ կետի «վիճակախաղ» դաշտի նկարագրության միջև առկա է անհամապատասխանություն:
- Տոմսի աշխատանքային նմուշի «Հետ» դաշտի անվանումը չի համապատասխանում Կանոնակարգի «Վիճակախաղի տոմսի նկարագիրը» 8-րդ կետում նշված «վերադարձ» դաշտի անվանման հետ:
- Խախտված է Կանոնակարգի կետերի համարակալումը:
2. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 08.07.2016թ. ներկայացված թիվ 104 գրությունը, կից փաստաթղթերը, ի լրումն 15.07.2016թ. ներկայացված թիվ 112 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 15.07.2016թ. ներկայացված «Հաջողության անիվ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով` ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Առկա են անհամապատասխանություններ տոմսի աշխատանքային նմուշի «Շահումը որոշելու կարգը, շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետը» մասի 1-ին և Կանոնակարգի «Վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 4-րդ կետերի միջև:
- Կանոնակարգի «Վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 4-րդ կետի 4.1.1. 4.1.2. ենթակետերում և տոմսի աշխատանքային նմուշում` «Երկրորդ հնարավորություն» խաղի մասնակցության պայմանը անհրաժեշտ է սահմանել միևնույն հասկացությունով:

Հասցե` ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`