Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 16.08.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացություն

17.08.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

16.08.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 03.08.2016թ. ներկայացված թիվ 126 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 03.08.2016թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր -Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) վերապահումով` ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- «Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ»-ը բովանդակային առումով համարվում է «Կանոնակարգի փոփոխություններ և լրացում»:
- Կանոնակարգի փոփոխություններում և լրացումներում 4.25 կետի վերնագիրը` «Պատերազմ», փոխարինել «Խաղադրույքներ «Պատերազմ» խաղում» վերնագրով:
- Կանոնակարգի փոփոխություններում և լրացումներում հստակ նշել «Պատերազմ» խաղի հեռարձակման պաշտոնական աղբյուրը:
- Կանոնակարգի փոփոխություններում և լրացումներում խաղաքարտերի «4 մաստ»-ի փոխարեն նշել «4 երանգներ (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ)», ինչպես նաև «խաղացող» և «խաղավար» բառերի համար անհրաժեշտության դեպքում փակագծերում գրել ոչ թե ռուսերեն, այլ լատիներեն կամ անգլերեն տարբերակները:
- Անհրաժեշտ է հստակեցնել «խաղադրույքների կատարման փուլ» հասկացությունը:

2. Հիմք ընդունելով «Սենատոր Սպորտ» ՍՊԸ կողմից 05.08.2016թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, «Սենատոր Սպորտ» ՍՊԸ տնօրենի կողմից լիազորված անձ Վ.Հարությունյանի կողմից միջնորդությամբ ներկայացված փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` համաձայնություն տալ «Սենատոր Սպորտ» ՍՊԸ կողմից 16.08.2016թ. ներկայացված «Սենատոր Սպորտ» ՍՊԸ խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը:

Հասցե` ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`