Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 03.10.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացություն

03.10.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

03.10.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Գուդվին-Բետ» ՍՊԸ կողմից 22.09.2016թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` մերժել «Գուդվին-Բետ» ՍՊԸ կողմից 22.09.2016թ. ներկայացված «Բանանները գնում են Բահամյան կղզիներ», «Հաջողակ որսորդ», «Ավտոմեքենա», «Դելֆինների մարգարիտը», «Կոլոմբոս», «Մրգեր», «Լուսին 2013», «Հաղթանակ», «Գրքեր», «Տուր ձեռքդ», «Դրամատուփ», «Սառցե ոսկի», «Մրգամոլուցք», «Ոսկի», «Ուրախ բաղնիք», «Պրոֆեսոր», «Ջրաշխարհ», «Հյուսիսային մարդ», «Օրիորդի հմայքը», «Հետապնդում», «Լողափ» և «Ծովափնյա կոկտեյլ» վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի փոփոխությունները (այսուհետ` Կանոնակարգերի փոփոխություններ) հետևյալ հիմքերով`
- Կանոնակարգի փոփոխությունների 9.2-րդ, 9.3-րդ և տոմսի աշխատանքային նմուշների 3.2-րդ, 3.3-րդ կետերով շահումների վճարման վայրերը «կամ»-երով սահմանելը հակասում են «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով սահմանված պահանջին (Կազմակերպիչը` շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը:):
- Կանոնակարգի փոփոխությունների 9.2-րդ կետերի ա), բ), գ), 9.3-րդ կետերի ա) և տոմսի աշխատանքային նմուշների 3.2-րդ կետերի ա), բ), գ), 3.3-րդ կետերի ա) ենթակետերում հստակ սահմանված չէ շահումների վճարման վայրերը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և 2-րդ մասի «զ» կետերի պահանջ):
- Կանոնակարգի փոփոխությունների 9.2-րդ, 9.3-րդ և տոմսի աշխատանքային նմուշների 3.2-րդ և 3.3-րդ կետերում Կազմակերպչի գտնվելու վայրը սխալ է նշված (համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական էլեկտրոնային ռեգիստրում առկա տեղեկատվության, «Գուդվին-Բետ» ՍՊԸ 14.11.2011թ. տրված թիվ ՎԽ-021 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի և վերոնշյալ վիճակախաղերի համապատասխան կազմակերպման և անցկացման կանոնակարգերի «Գուդվին-Բետ» ՍՊԸ գտնվելու վայրն է` Տիգրան Մեծի /48/3, Վանաձոր 2001, Լոռի):
- Կանոնակարգի փոփոխություններում և տոմսի աշխատանքային նմուշներում նշված չէ, թե Կազմակերպչի գտնվելու վայրից շահումը ստանալու համար ինչն է հիմք հանդիսանում:
- Կանոնակարգի փոփոխությունների 9.3-րդ կետերը և տոմսի աշխատանքային նմուշների 3.3-րդ կետերը հակասում են համապատասխանաբար վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի 5.2-րդ և տոմսի աշխատանքային նմուշների 2-րդ կետերին:
- Կանոնակարգի փոփոխություններին կից ներկայացված տոմսի աշխատանքային նմուշների «Խաղարկությունով մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» կետերի վերջին նախադասությունները (Խաղարկության ավարտից հետո վիճակախաղի այն մասնակիցների բջջային հեռախոսների համարին, որոնց վիճակախաղի տոմսերը շահել են, շահումի մասին տեղեկատվությամբ կարճ հաղորդագրություն կուղարկվի Կազմակերպչի կողմից, որում կնշվի շահման չափը և հիմք կհանդիսանա Կազմակերպչի համապատասխան գրասենյակից շահումը ստանալու համար:) նշել տոմսի աշխատանքային նմուշների «Շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետները» կետերում:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`