Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 26.10.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

26.10.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

26.10.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ (այսուհետ` Ընկերություն) կողմից 19.09.2016թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 30.09.2016թ., 05.10.2016թ. և 07.10.2016թ. ի լրումն ներկայացված գրությունները, կից փաստաթղթերը, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համապատասխան պետական իրավասու մարմիններին կատարված հարցումների պատասխանները, 26.10.2016թ. «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ տնօրենի կողմից միջնորդությամբ ներկայացված փաստաթղթերը և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ1» կետերով` Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք. Սարալանջի 2-րդ փողոց, թիվ 2 հանգստյան տուն (1-ին հարկից` 294.88 քմ. և 2-րդ հարկից` 1192.72 քմ.) վայրում Ընկերության կողմից ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը մերժել հետևյալ հիմքերով.
- Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 28.09.2016թ. թիվ ՖԲ/5248-16 գրության` Ընկերության անվամբ Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք. Սարալանջի 2-րդ փողոց, թիվ 2 հանգստյան տուն հասցեով վարձակալության իրավունքով գրանցված տարածքին սահմանակից, մինչև 100 մետր հեռավորության վրա, Ծաղկաձոր ք., Սարալանջի փողոց 2-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է մանկական ճամբարի շենք, շինությունների պահպանման և սպասարկման համար հատկացված հողամաս, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` խաղասրահի կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից ուղիղ գծով առնվազն 100 մետր հեռավորության չափանիշին:
- Համաձայն ՀՀ դատական դեպարտամենտի 14.10.2016թ. թիվ ԴԴ-4.2. Ե-6923 գրության` ըստ «Դատական Համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրում առկա տվյալների, «ԱՎՄԱՄ» ՍՊԸ («ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ միակ մասնակցի փոխկապակցված իրավաբանական անձ, պետական գրանցման համար` 51.110.00950, ՀՎՀՀ` 04112335) վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում առկա է թիվ ԱՎԴ/0065/04/16 սնանկության գործը, որով հիշյալ կազմակերպությունը հանդիսանում է պարտապան, և հաշվի առնելով ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 26.10.2016թ. կայացած վճիռը, որի համաձայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի դիմումն ընդդեմ «ԱՎՄԱՄ» ՍՊԸ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին մերժվում է և վերացվում է «ԱՎՄԱՄ» ՍՊԸ նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումները և հինգերորդ մասով նախատեսված կասեցումները, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` տասնհինգօրյա ժամկետում, այսինքն` «ԱՎՄԱՄ» ՍՊԸ մինչև բողոքարկման ժամկետի ավարտը գտնվում է սնանկացման վարույթում, ինչը չի համապատասխանում «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 4.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջին` Կազմակերպչի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն իրավաբանական անձը` որը գտնվում է սնանկացման վարույթում:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`