Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

14.11.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

14.11.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 01.11.2016թ. ներկայացված թիվ ԼՄ-1/11-16 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` մերժել «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 01.11.2016թ. ներկայացված «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումները (այսուհետ` Կանոնակարգի լրացումներ) հետևյալ հիմքերով`
1. Գրության մեջ նշված է, որ համաձայնության է ներկայացվում «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններ, Կանոնակարգի լրացումների 1-ին էջում նշված է «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներ, վերջին պարբերությունում` «փոփոխություններ», իսկ ներկայացված Կանոնակարգի լրացումները բովանդակային առումով հանդիսանում են «Կանոնակարգի լրացումներ և փոփոխություններ»:
2. Կանոնակարգի լրացումների 1-ին կետով «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում (այսուհետ` Կանոնակարգ) ավելացվող «Ֆրիբեթ (անվճար խաղադրույք)» 2.1.17 ենթակետում`
- Հստակ սահմանված չեն բոնուսի տրամադրման կարգը, մասնակիցների կողմից դրանց օգտագործման հնարավոր չափերը և ժամկետները, մասնակիցների այն շրջանակները (տոտալիզատորի կետերում կամ ինտերնետի միջոցով խաղադույքներ կատարողներ), որոնց տրամադրվում է բոնուս, ինչպես նաև խաղադրույքը շահելու և պարտվելու դեպքում բոնուսը պահպանվում է, թե ոչ:
- Առաջարկում ենք «բոնուս» հասկացությունը համադրել Կանոնակարգի արդեն իսկ հաստատված տարբերակում սահմանված համանման հասկացության հետ:
- Օգտագործվող հասկացությունները (ընկերություն, հաճախորդ, իրական հաշիվ, խաղադրույքի հաղթանակ, վճարման ենթակա գումար, մաքուր շահում) չեն համապատասխանում ՀՀ ֆինանսների նախարարության հետ 14.11.2011թ. համաձայնեցված Կանոնակարգով սահմանված հասկացություններին:
3. Կանոնակարգի լրացումների 2-րդ կետով փոփոխվող Կանոնակարգի 2.6.5 և 2.6.6 ենթակետերում անհասկանալի է «բացառությամբ 10, 11 կետերում նշված դեպքերի» հղումը, 2.6.5 ենթակետի 1-ին և 2-րդ պարբերություններում առկա են կրկնություններ 24 ժամից ավել խաղի ընդհատման դեպքում գործակիցների սահմանման մասով, ինչպես նաև անհրաժեշտ է պարզաբանել 2.6.6 ենթակետում նախատեսված «քաղաքական» բառը:
4. Կանոնակարգի լրացումների 3-րդ կետով Կանոնակարգում ավելացվող 2.7.10 ենթակետում`
- «Կիբերսպորտ»-ը առցանց տեսախաղերի մրցույթ է, այլ ոչ թե սպորտաձև, ուստի այն չի կարող լրացվել «Կանոնների առանձնահատկությունները ըստ սպորտաձևերի» 2.7 կետում:
- Հստակ նշված չէ «Կիբերսպորտ» մրցույթի կազմակերպման և անցկացման նկարագիրը, հրապարակման կարգը, հաճախականությունը, առաջարկվող խաղադրույքների տեսակները և շահման տարբերակները («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված), ինչպես նաև հստակեցման կարիք ունի նախատեսված «տեխնիկական ձախողում» հասկացությունը:
5. Կանոնակարգի լրացումների կետերը, ենթակետերը և դրանց վերնագրերը համապատասխանեցնել Կանոնակարգով սահմանված կետերին և ենթակետերին` հստակ համարակալելով դրանք:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`