Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 29.12.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

29.12.2016

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

29.12.2016թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Սաբարկո» ՍՊԸ կողմից 22.11.2016թ. ներկայացված վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, ի լրումն 12.12.2016թ., 14.12.2016թ., 20.12.2016թ. և 22.12.2016թ. ներկայացված գրությունները, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` «Սաբարկո» ՍՊԸ կողմից 22.11.2016թ. ներկայացված վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը բավարարել և տրամադրել վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`