Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 24.01.2017թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացություն

25.01.2017

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

24.01.2017թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 11.01.2017թ. ներկայացված թիվ 002 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` մերժել «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 11.01.2017թ. ներկայացված «Ֆորտունա» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) հետևյալ հիմքերով`
- Տոմսի աշխատանքային նմուշը չի պարունակում Կանոնակարգի 10-րդ կետով նախատեսված «Չջնջել» դաշտը, որը պետք է պարունակի տոմսի սերիան և համարը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջ):
- Կանոնակարգի 10-րդ կետում նշված չէ, որ «Հաջողակ սիմվոլներ» խաղադաշտի խաղավանդակները կարող են պարունակել TV1-TV9 նշագրումը, սակայն Կանոնակարգի 4.1.1 ենթակետում նշված է, որ «Հաջողակ սիմվոլներ» խաղադաշտի խաղավանդակներում կարող է հայտնաբերվել նաև TV1-TV9 նշագրումը:
- Կանոնակարգի 11-րդ կետում ակնթարթային մասի շահումների տրման վերջնաժամկետ նախատեսված չէ, այսինքն հստակ սահմանված չէ ակնթարթային մասի շահումները տալու ժամկետը, ինչպես նաև նշված կետը հակասում է Կանոնակարգի 14.2 կետի 3-րդ ենթակետին:
- Կանոնակարգի 14.2 կետի 3-րդ ենթակետում նշված է պարբերականություն ունեցող շահումների վճարման մասին, սակայն Կանոնակարգում նման շահումներ նախատեսված չէ:
- Տոմսի աշխատանքային նմուշը չի պարունակում վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջ):
- Տոմսի աշխատանքային նմուշի շահումների վճարման կարգը և ժամկետները հակասում են Կանոնակարգին:
Ստորև ներկայացվում է նաև Կանոնակարգում առկա տեխնիկական թերությունները.
- Կանոնակարգի 10-րդ կետում «Չջնջել» դաշտը նշվում է որպես խաղավանդակ:
- Կանոնակարգի 4.1.1 ենթակետում նշվում է, որ «Տոնական շահումներ» խաղադաշտը բաղկացած է 9 խաղավանդակից, իսկ Կանոնակարգի 10-րդ կետում նշվում է, որ «Տոնական շահումներ» խաղադաշտը բաղկացած է պաշտպանիչ շերտով ծածկված 8 խաղավանդակից և 1 բաց` առանց պաշտպանիչ շերտի խաղավանդակից:
- Կանոնակարգի 4.1.1 ենթակետի և տոմսի աշխատանքային նմուշի 1-ին կետի ակնթարթային մասի անցկացման հիմնական նկարագրում նշված չէ, որ մասնակիցը պետք է մաքրի «Տոնական շահումներ» խաղադաշտը (այդ մասին նշված է միայն բերված օրինակում):
2. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 13.01.2017թ. ներկայացված թիվ 004 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` մերժել «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 13.01.2017թ. ներկայացված «Կայծ 500 000» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) հետևյալ հիմքերով`
- Կանոնակարգի 11-րդ կետում ակնթարթային մասի շահումների տրման վերջնաժամկետ նախատեսված չէ, այսինքն հստակ սահմանված չէ ակնթարթային մասի շահումները տալու ժամկետը, ինչպես նաև նշված կետը հակասում է Կանոնակարգի 14.2 կետի 3-րդ ենթակետին:
- Տոմսի աշխատանքային նմուշը չի պարունակում վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը, շահումների վճարման վայրը, կարգը, ժամկետները, վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացման տարեթիվը, ամիսը, օրը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջ):
Ստորև ներկայացվում է նաև Կանոնակարգում առկա տեխնիկական թերությունը.
- Կանոնակարգի 10-րդ կետում «Չջնջել» դաշտը նշվում է որպես խաղավանդակ, սակայն համաձայն տոմսի նկարագրության` այն պարունակում է տոմսի սերիան և համարը:
3. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 13.01.2017թ. ներկայացված թիվ 005 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` մերժել «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 13.01.2017թ. ներկայացված «Կայծ 1 000 000» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) հետևյալ հիմքերով`
- Կանոնակարգի 11-րդ կետում ակնթարթային մասի շահումների տրման վերջնաժամկետ նախատեսված չէ, այսինքն հստակ սահմանված չէ ակնթարթային մասի շահումները տալու ժամկետը, ինչպես նաև նշված կետը հակասում է Կանոնակարգի 14.2 կետի 3-րդ ենթակետին:
- Տոմսի աշխատանքային նմուշը չի պարունակում վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը, շահումների վճարման վայրը, կարգը, ժամկետները, վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացման տարեթիվը, ամիսը, օրը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջ):
Ստորև ներկայացվում է նաև Կանոնակարգում առկա տեխնիկական թերությունը.
- Կանոնակարգի 10-րդ կետում «Չջնջել» դաշտը նշվում է որպես խաղավանդակ, սակայն համաձայն տոմսի նկարագրության` այն պարունակում է տոմսի սերիան և համարը:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`