Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 08.02.2017թ. կայացած նիստի արձանագրությունից

10.02.2017

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «Սաբարկո» ՍՊԸ կողմից 26.01.2017թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` «Սաբարկո» ՍՊԸ կողմից 26.01.2017թ. ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության 2-րդ կետով նախատեսվող «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 2.2.10 ենթակետի փոփոխությունը, այն է` մասնակցի խաղային հաշվում առկա գումարները հետ ստանալու համար` շահումները հետ ստանալու համար դրույթի ավելացումը անհասկանալի է, քանի որ 2.2.10 ենթակետով սահմանված են խաղային հաշվի համալրման կարգը և այն միայն խաղադրույք կատարելու համար օգտագործումը, իսկ խաղային հաշվից շահումները ստանալու կարգը սահմանված է Կանոնակարգի 6-րդ կետով:
2. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 30.01.2017թ. թիվ 016 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 30.01.2017թ. ներկայացված «Ֆորտունա» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համաձայնությւոն տալ վերապահումով` ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Տոմսի աշխատանքային նմուշի «Ակնթարթային մասի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 1-ին կետում նշված է, որ «Տոնական շահումներ» խաղադաշտը բաղկացած է 9 խաղավանդակից, իսկ Կանոնակարգի «Վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը» 4-րդ կետի 4.1.1 ենթակետում նշված է, որ «Տոնական շահումներ» խաղադաշտը բաղկացած է 9 խաղավանդակից, որոնցից 8-ը ծածկված են պաշտպանիչ շերտով:
3. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 30.01.2017թ. ներկայացված թիվ 014 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 30.01.2017թ. ներկայացված «Կայծ 500 000» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի «Շահումների տալու վայրը, ժամկետը» 11-րդ կետում և տոմսի աշխատանքային նմուշի 4-րդ կետում հստակ նշված չէ, թե ակնթարթային շահումները տրվելու են ք. Երևան, Ամիրյան 26 հասցեից, թե տոմսի ձեռք բերման վայրից (վաճառակետից):
- Կանոնակարգի «Շահումները տալու վայրը, ժամկետը» 11-րդ կետում նշված է, որ ակնթարթային մասի շահումները տրվում են անմիջապես, առանց վաճառակետից հեռանալու, 15 րոպեի ընթացքում` տոմսի ձեռք բերման վայրից, իսկ 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանվում է դրույթ համաձայն որի` տոմսը համարվում է անվավեր և շահումը վճարման ենթակա չէ, եթե տոմսը ջնջվել է, ոչ դրա ձեռք բերման վայրում:
4. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 30.01.2017թ. ներկայացված թիվ 015 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 30.01.2017թ. ներկայացված «Կայծ 1 000 000» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի «Շահումների տալու վայրը, ժամկետը» 11-րդ կետում և տոմսի աշխատանքային նմուշի 4-րդ կետում հստակ նշված չէ, թե ակնթարթային շահումները տրվելու են ք. Երևան, Ամիրյան 26 հասցեից, թե տոմսի ձեռք բերման վայրից:
- Կանոնակարգի «Շահումները տալու վայրը, ժամկետը» 11-րդ կետում նշված է, որ ակնթարթային մասի շահումները տրվում են անմիջապես, առանց վաճառակետից հեռանալու, 15 րոպեի ընթացքում` տոմսի ձեռք բերման վայրից, իսկ 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանվում է դրույթ համաձայն որի` տոմսը համարվում է անվավեր և շահումը վճարման ենթակա չէ, եթե տոմսը ջնջվել է, ոչ դրա ձեռք բերման վայրում:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Էլ. փոստ`