Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 14.02.2017թ. կայացած նիստի արձանագրությունից եզրակացություն

15.02.2017

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդված

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
Հիմք ընդունելով «Վալկան» ՍՊԸ կողմից 01.02.2017թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «Վալկան» ՍՊԸ կողմից 01.02.2017թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության 1-ին կետով նախատեսվող փոփոխությունը վերաբերվում է «Վալկան» ՍՊԸ հիմնադիրների ընդհանուր ժողովում 01.12.2016թ. հաստատված և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2017թ. համաձայնեցված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի նախաբանի 5-րդ տողին, այլ ոչ թե 3-րդ պարբերության 1-ին կետին:

Հասցե` ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Վեբ կայք` http://www.minfin.am

Էլ. փոստ`