Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 06.03.2017թ. կայացած նիստի արձանագրությունից

06.03.2017

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս


Հիմք ընդունելով «ԱՅԳԵՅՄՍ» ՍՊԸ կողմից 20.02.2017թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված գրությունը` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 21.02.2014թ. «ԱՅԳԵՅՄՍ» ՍՊԸ տրված թիվ ԻՇԽ-003 ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայի գործողությունը 21.02.2017թ.-ից դադարեցնելու և մինչև 01.04.2017թ.-ը «ԱՅԳԵՅՄՍ» ՍՊԸ` բոլոր պարտավորությունները կատարելու համար ժամկետ տրամադրելու վերաբերյալ, առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով`
1. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 21.02.2014թ. «ԱՅԳԵՅՄՍ» ՍՊԸ տրված թիվ ԻՇԽ-003 ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիան 21.02.2017թ.-ից ուժը կորցրած ճանաչել` համաձայն իր դիմումի:
2. «ԱՅԳԵՅՄՍ» ՍՊԸ` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 21.02.2014թ. տրված թիվ ԻՇԽ-003 ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ ֆինանսների նախարարի հրամանն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` 20.02.2017թ. դրությամբ ինտերնետ շահումով խաղերի մասնակիցների նկատմամբ առկա պարտավորությունների (խաղային հաշիվների առկա մնացորդների) մասին:
3. «ԱՅԳԵՅՄՍ» ՍՊԸ` ինտերնետ շահումով խաղերի մասնակիցների նկատմամբ պարտավորությունների (խաղային հաշիվների մնացորդների) կատարման համար սահմանել ժամկետ մինչև 01.04.2017թ., և դրա մասին ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվոթյուն մինչև 03.04.2017թ.:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`