Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 31.03.2017թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացություն

31.03.2017

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

31.03.2017թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 21.03.2017թ. ներկայացված թիվ 049 գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 21.03.2017թ. ներկայացված «Բլոտ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի 4.1 կետում և տոմսի աշխատանքային նմուշի 1-ին կետում հստակ սահմանված չէ, թե արդյոք «Թերզ», «Հիսուն», «Հարյուր» և «4 խաղաթուղթ» համադրություններում սիմվոլները պետք է լինեն իրար հաջորդող, թե ոչ:
- Կանոնակարգի 4.1 կետի, 10-րդ կետի և տոմսի աշխատանքային նմուշի 1-ին կետի «Կոզր» խաղադաշտի նկարագրում անհրաժեշտ է հստակ սահմանել, որ այն պարունակում է X2, X3, X4, X5, X6, X7, X8, X9, X10 սիմվոլները:
- Կանոնակարգի 4.1 կետում, տոմսի աշխատանքային նմուշի 1-ին կետում և տոմսի աշխատանքային նմուշի դիմային մասում նշված «Շահող համադրություններ» աղյուսակի վերջին տողում առկա են անհամապատասխանություններ:
- Կանոնակարգի 4.1 կետում և տոմսի աշխատանքային նմուշի 1-ին կետում հստակ սահմանված չեն մեկից ավելի համադրությունների դեպքում շահման կարգը:
- Կանոնակարգի 4.1 կետում և տոմսի աշխատանքային նմուշի 1-ին կետում սիմվոլների «Հարյուր» համադրության նկարագրությունում առկա են անճշտություններ:
- Կանոնակարգում և տոմսի աշխատանքային նմուշում խաղաթղթերի սիմվոլները նշել հայերեն տառադարձությամբ:
- Տոմսի աշխատանքային նմուշի 1-ին կետում խախտված են սիմվոլների համադրությունների համարակալումը:
2. Հիմք ընդունելով «Սաբարկո» ՍՊԸ կողմից 20.03.2017թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` մերժել «Սաբարկո» ՍՊԸ կողմից 20.03.2017թ. ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) հետևյալ հիմքերով`
- Կանոնակարգի փոփոխությունը բովանդակային առումով հանդիսանում է Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ:
- Կանոնակարգի փոփոխության 1-ին կետում նշվում է, որ փոփոխվում է «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 2.7.80 կետի վերջին նախադասությունը, սակայն փոփոխության արդյունքում ստացվում է, որ խմբագրվել է 2.7.80 կետը ամբողջությամբ:
- Կանոնակարգի փոփոխության 2-րդ կետով լրացվող 2.8 կետի երկրորդ պարբերության վերջին նախադասությունը (Եթե խաղը չի խաղացվել նախապես նշված ժամանակին, այսինքն` խաղի ելքը չի որոշվել խաղադրույքների գումարները վերադարձվում են «Մասնակիցներին»` 1.0 գործակցով) անհրաժեշտ է համապատասխանեցնել Կանոնակարգի 2.5.2 (Խաղը տեղի չի ունենում 2 օրվա ընթացքում, խաղադրույքը համարվում է չեղյալ) կետին:
- Կանոնակարգի փոփոխության 2-րդ կետով լրացվող 2.8 կետի ենթակետերում նշված` «Վիրտուալ սպորտի տեսակի խաղերը մոդելավորվում են արհեստական ինտելեկտի և պատահական թվերի գեներատորի միջոցով», «...խաղում հնարավոր է գրանցվի առավելագույնը 4 գոլ» (նմանատիպ փաստեր նշված են բոլոր սպորտաձևերի համար), «Խաղը ցուցադրվում է գեներացվող համակարգչային ծրագրով», «Բոլոր խաղերի հեռարձակումը տեղի է ունենում վեբ բրաուզերում մեդիա նվագարկիչի միջոցով: Նվագարկիչը կարելի է փոխել ութ խաղերից ցանկացածի վրա:» և «Վիրտուալ սպորտային խաղերի աղբյուրներն են հանդիսանում` Բեթրադար (Betradar)–ը, www.betradar.com և Ինսփայրդ (Inspired)-ը, www.inseinc.com:» դրույթներից պարզ չէ, թե ում կողմից և երբ է կազմակերպվում (իրական ժամանակում է խաղն ընթանում, թե ոչ) նշված վիրտուալ սպորտային խաղերը:
- Կանոնակարգի փոփոխության 2-րդ կետով լրացվող 2.8 կետի 2.8.1.2 ենթակետում օգտագործվում են անգլերեն լեզվով բառեր, որը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ինչպես նաև անհասկանալի է նշված ենթակետում միավորների հաշվարկման կարգը:
- Կանոնակարգի փոփոխության 3-րդ կետով լրացվող 2.9 կետի 2.9.2 ենթակետի «Քեշաութ (CashOut) ֆունկցիայի կիրառման արդյունքում, եթե հայտնաբերվել են տեխնիկական խնդիրներ (օրինակ` սխալ գումարի ստացման, իրադարձության ելքն արդեն որոշվել է և այլն) «Կազմակերպիչն» իրեն իրավունք է վերապահում չեղյալ համարել «Մասնակցի» կողմից Քեշաութ (CashOut) ֆունկցիայի միջոցով սխալմամբ ստացված դրամական գումարը:» արտահայտությունը չի համապատասխանում Կանոնակարգի 2.5 կետին, ինչպես նաև անհրաժեշտ է հստակ սահմանել Քեշաութ (CashOut) ֆունկցիայի կիրառման արդյունքում առաջացած տեխնիկական խնդիրների դեպքերը:
- Կանոնակարգի փոփոխության 3-րդ կետով լրացվող 2.9 կետի ենթակետերում նշվում է, որ Կազմակերպիչը գանձում է միջնորդավճար, որը հակասում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետին (Կազմակերպիչը` վիճակախաղի կազմակերպման գործունեությունից բացի, կարող է զբաղվել միայն վիճակախաղերի տոմսերի իրացման, պատրաստման և (կամ) ներմուծման գործունեությամբ):
- Կանոնակարգի փոփոխության 3-րդ կետով լրացվող 2.9 կետի 2.9.1 ենթակետում նշված «Քեշաութ (CashOut) ֆունկցիան հասանելի է միայնակ և էքսպրես տեսակի խաղադրույքների համար` ինչպես նախքան իրադարձության(ների) կայանալը (պրեմաչ), այնպես էլ իրադարձության(ների) ընթացքում (լայվ):» արտահայտությունը հակասում է 2.9.2 ենթակետում նշված «Քեշաութ (CashOut) ֆունկցիայի կանոնները էքսպրես տեսակի խաղադրույքների համար տարածվում են տոմսի վերջին իրադարձության վրա, որի ելքն այդ պահին դեռևս չի որոշվել:» արտահայտությանը:
- Կանոնակարգի փոփոխության 4-րդ կետով լրացվող 2.10 կետի 2.10.1 ենթակետում անհրաժեշտ է հստակ սահմանել Նոն-Ստոպ ֆունկցիայի դեպքում էքսպրես տեսակի խաղադրույք կատարելու կանոնները:
- Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ Կանոնակարգի փոփոխության մեջ նախատեսված «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով:
- «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Կանոնակարգում նախատեսված փոփոխությունները պետք է թվարկվեն ըստ հերթականության: Ուստի, Կանոնակարգի փոփոխության 5-րդ կետը անհրաժեշտ է տեղափոխել որպես 1-ին կետ:
- Կանոնակարգի փոփոխության 3-րդ կետով լրացվող 2.9 կետի 2.9.2 ենթակետի «Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ ակտիվացնելու կամ դադարացնելու Քեշաութ ֆունկցիան» նախադասությունը հստակեցնել՝ սահմանելով Քեշաութ ֆունկցիայի սկտիվացման կամ դադարեցման դեպքերը:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`