Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 10.04.2017թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացություն

10.04.2017

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

10.04.2017թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1.2. Հաշվի առնելով այն, որ «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ մինչև 25.03.2017թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 18.11.2016թ. «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-008 լիցենզիայի համար 2017 թվականի երկրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության 27.12.2016թ. թիվ 75-2/28779-16 գրությունը, համաձայն որի «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 18.11.2016թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-008 լիցենզիան, 2017թ. առաջին եռամսյակի համար պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը մինչև 25.12.2016թ. չվճարելու համար, 26.12.2016թ. համարվել է կասեցված, «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ կողմից 30.03.2017թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումը` «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 18.11.2016թ. տրված թիվ ԽՏ-008 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 18.11.2016թ. «ՆԵՎԱԴԱ» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-008 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել երկու հիմքով.
- «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ,
- «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետ և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ:
3. Հիմք ընդունելով «Լիմոն Գեյմս» ՍՊԸ կողմից 27.03.2017թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումը` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 19.05.2014թ. «Լիմոն Գեյմս» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-005 խաղատան կազմակերպման լիցենզիան 25.03.2017թ.-ից ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 19.05.2014թ. «Լիմոն Գեյմս» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-005 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել` համաձայն իր դիմումի:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800 368

Վեբ կայք` minfin.am

Էլ. փոստ`