Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 20.04.2018թ. կայացած նիստի

23.04.2018

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 20.04.2018թ. կայացած նիստի

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ կողմից 27.03.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «Կաբարկո» ՍՊԸ կողմից 27.03.2018թ. ներկայացված «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների 1-ին կետով Կազմակերպչի կողմից կազմակերպվող խաղերի ծրագրերը տրամադրող պրովայդերների ցանկում կատարվող փոփոխությունն անհրաժեշտ է նշել նաև «Կաբարկո» ՍՊԸ կողմից 29.11.2017թ. հաստատված, 30.11.2017թ. ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) «Խաղի կանոններ» 5-րդ կետում նշված պրովայդերների ցանկում:
- Կանոնակարգի փոփոխությունների նախաբանում նշվում է, որ Կանոնակարգում կատարվում է լրացում և փոփոխություն, սակայն բովանդակային առումով ներկայացվածը Կանոնակարգի փոփոխություններ է:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 07.04.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 07.04.2018թ. ներկայացված «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՏՈ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացմանը:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 11.04.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 11.04.2018թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը և լրացմանը:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 11800368

Էլ. փոստ`