Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 26.04.2018թ. կայացած նիստի

27.04.2018

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 26.04.2018թ. կայացած նիստի

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «Սաբարկո» ՍՊԸ կողմից 13.04.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` «Սաբարկո» ՍՊԸ կողմից 13.04.2018թ. ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզտորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) մերժել հետևյալ հիմքերով.
- «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) կազամակերպման և անցկացման կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) բովանդակային առումով կատարվում են փոփոխություններ, սակայն ներկայացված փաստաթղթի անվանումը նշված է Կանոնակարգի փոփոխություն:
- Կանոնակարգի փոփոխության համարակալման հերթականությունը խախտված է:
- Կանոնակարգի փոփոխության «Խաղադրույքների տեսակները» 2.2 կետում ավելացվող թվով 10 խաղադրույքների տեսակների նկարագրության մեջ սահմանված չեն այդ խաղադրույքներով շահումը որոշելու կարգը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջ):
- Կանոնակարգի փոփոխության հետ միասին անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ նաև «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) տոմսում՝ ներկայացնելով դրա աշխատանքային նմուշը, քանի որ ավելացվում են թվով 10 խաղադրույքների տեսակներ, որոնց շահումը որոշելու կարգը պետք է պարունակի վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) տոմսը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետի պահանջ):
- Կանոնակարգի փոփոխության «Խաղադրույքների տեսակներ» 2.2 կետի վերջին պարբերությամբ ավելացվող թվով 10 խաղադրույքները որակվում են որպես «համակարգ» տեսակի խաղադրույքի ենթատեսակներ, սակայն այն հակասում է նույն կետով տրված «համակարգ» խաղադրույքի սահմանմանը, քանի որ նշյալ խաղադրույքները չեն հանդիսանում միաչափ էքսպրեսների լրիվ համակցություն, այն է՝ խաղադրույքի միևնույն չափով և էքսպրեսներում ելքերի միևնուն քանակով խաղադրույքներ:
- Կանոնակարգի փոփոխության «Խաղադրույքի չեղյալ համարում» 2.3 կետի 2.3.14 ենթակետով ավելացվող՝ միևնույն IP հասցեով բացված բազմակի հաշիվները փակելուն, իսկ դրանցով կատարված խաղադրույքները չեղյալ հայտարարելուն վերաբերող դրույթի կիրառման արդյունքում կարող են խախտվել մասնակիցների իրավունքները և օրինական շահերը («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներ):
- Կանոնակարգի փոփոխության «Իրական խաղեր, խաղադրույք կատարելու հիմնական արդյունքների տեսակները» 2.5 կետի «Լայվ Խաղադրույքներ» 2.5.83 ենթակետի դրույթը, համաձայն որի՝ խաղադրույքը չեղյալ է համարվում, եթե խաղն ընդհատվել է և չի շարունակվել ընդհատումից 2 օրվա ընթացքում, հակասում է «Խաղադրույքի չեղյալ համարում» 2.3.3 ենթակետով սահմանված դրույթներին, ըստ որի՝ խաղադրույքը չեղյալ է համարվում, եթե խաղն ընդհատվել է և չի շարունակվել տվյալ օրվա ընթացքում:
- Կանոնակարգի փոփոխության 2.5.105 ենթակետով ավելացվող էլեկտրոնային սպորտաձևերի իրադարձությունների ելքերի վրա խաղադրույքների ընդունման նկարագրության մեջ անհրաժեշտ է հստակ նշել այդ իրադարձությունների հրապարակման և տեղեկատվության տրամադրման պաշտոնական աղբյուրները՝ ապահովելով դրանց օբյեկտիվությունը և իրադարձության արդյունքների պատահականության սկզբունքը, այսինքն՝ որևէ անձի, այդ թվում Կազմակերպչի կողմից հնարավոր չլինի իրադարձության ելքի կանխորոշումը:
- Կանոնակարգի փոփոխության 2.7.2 ենթակետում տրված «մասնակի քեշաութ» ֆունկցիայի նկարագրությունից պարզ չէ, այն միանգամյա օգտագործման գործիք, թե բազմակի:
- Կանոնակարգի փոփոխության «Նոն Ստոպ» 2.8 կետի այն դրութը, ըստ որի՝ «Նոն Ստոպ» ֆունկցիայի օգտագործելն անվճար է ու չի ենթադրում հետագա պարտավորություններ, հակասում է նշյալ կետում «Նոն Ստոպ» ֆունկցիայի միջոցով խաղադրույքներում կատարվող նոր դիրքերի ավելացման նկարագրությանը:
- Կանոնակարգի փոփոխության «Բոնուսային խաղարկություն» 2.10 կետի 2.10.1 ենթակետում նշված չէ Բոնուսային շաբաթվա ընթացքում մեկ մասնակցի կողմից առավելագույնը 600 Բոնուսային տոմս ստանալու համար կատարվող խաղադրույքների ընդհանուր գումարի չափը:
- Կանոնակարգի փոփոխության «Բոնուսային խաղարկություն» 2.10 կետի 2.10.1 ենթակետում նշված է, որ տոմսերի քանակը որոշվում է մասնակցին տրամադրված ֆրիբեթի արժեքին համապատասխան, ըստ նշյալ կետում սահմանված սանդղակի, սակայն նշյալ կետում սանդղակ սահմանված չէ:
- Կանոնակարգի լրացման վերջաբանի «փոփոխություն» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություններ» բառով, քանի որ բովանդակային առումով ներկայացվածը Կանոնակարգի փոփոխություններ է:
2. Հիմք ընդունելով «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 13.04.2018թ., 25.04.2018թ. ի լրումն ներկայացված գրությունները, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 13.04.2018թ. ներկայացված «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- «Վիվառո բեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) բովանդակային առումով կատարված են փոփոխություններ և լրացումներ, սակայն ներկայացված փաստաթղթի անվանումը նշված է Կանոնակարգի լրացում:
- Կանոնակարգի լրացման մեջ անհրաժեշտ է հստակեցնել խաղադրույքը Կազմակերպչի կողմից ընդունված համարելու, դրա վերաբերյալ մասնակցին կտրոն տրամադրելու և նշյալ խաղադրույքի ձևակերպման հետ կապված 5 րոպեի ընթացքում առարկություններ ներկայացնելու մասնակցի իրավունքին վերաբերվող դրույթները:
- Կանոնակարգի լրացման մեջ օգտագործվող «մասնակցի խաղային հաշիվ» արտահայտությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել Կանոնակարգում օգտագործվող «մասնակցի անհատական խաղային հաշիվ» արտահայտությանը:
- Կանոնակարգի լրացման մեջ կատարվող փոփոխությունները և լրացումներն անհրաժեշտ է կատարել ըստ Կանոնակարգի կետերի հերթականությանը համապատասխան:
- Կանոնակարգի լրացման վերջաբանի «լրացում» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություններ և լրացումներ» բառերով, քանի որ բովանդակային առումով ներկայացվածը Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ է:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 12.04.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 12.04.2018թ. ներկայացված «ՇԱՆՍ», «50 ԻՔՍ ՄԱՆԻ», «ՉԻՆԳԱՉՈՒՆԳ», «ԶԱՌ», «ՀԱՋՈՂԱԿ ՈՒՂԻ» վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի փոփոխություններին:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 11800368

Էլ. փոստ`