Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 16.05.2018թ. կայացած նիստի

18.05.2018

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 16.05.2018թ. կայացած նիստի

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «Սաբարկո» ՍՊԸ կողմից 03.05.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` «Սաբարկո» ՍՊԸ կողմից 03.05.2018թ. ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների «Խաղադրուքների տեսակներ» 2.4 կետում ավելացվող թվով 10-ը խաղադրույքները որակվում են որպես «այլընտրանքային» խաղադրույքներ, սակայն դրանցից թվով 4-ի («հաջողակ 31 համակարգ», «հայնց համակարգ», «հաջողակ 63 համակարգ», «գողիաթ համակարգ») անվանումներից պարզ չէ՝ այդ խաղադրույքները «համակարգ» տեսակի խաղադրույքներ են, թե «այլընտրանքային» խաղադրույքներ:
- Կանոնակարգի փոփոխություններով ավելացվող էլեկտրոնային սպորտաձևերի իրադարձությունների ելքերի վրա խաղադրույքների ընդունման 2.5.106 ենթակետում անհրաժեշտ է հստակ նշել, որ Կազմակերպչի կողմից հրապարակվում են էլեկտրոնային սպորտաձևերի կայանալիք իրադարձությունների և այդ իրադարձությունների համար առաջարկվող ելքերի ցանկերը, և Կազմակերպիչը որևէ առընչություն չունի այդ խաղերի կազմակերպման և հեռարձակման հետ:
- Կանոնակարգի փոփոխություներին կից ներկայացված տոմսի աշխատանքային նմուշում հստակ սահմանված չեն «այլընտրանքային» խաղադրույքների շահման կարգը, ինչպես նաև Կազմակերպչի խաղադրույքների ընդունման կայքի հասցեն չի համապատասխանում Կանոնակարգի փոփոխություններով ներկայացված կայքի հասցեին:
- Կանոնակարգի փոփոխությունների «Ֆրիբեթ» 2.11-րդ կետի 6-րդ պարբերությամբ ավելացվող՝ Մասնակցին ֆրիբեթ շնորհելիս Կազմակերպիչն իրավունք ունի կիրառել որոշակի պայմաններ ֆրիբեթի օգտագործման համար (ընտրանքների նվազագույն քանակ, յուրաքանչյուր ընտրանքի կամ ընդհանուր խաղադրույքի նվազագույն գործակից, խաղադրույքի տեսակ (միայնակ, էքսպրես, համակարգ)) մասում անհրաժեշտ է նախատեսել դրույթ, համաձայն որի վերոնշյալ պայմանները Կազմակերպիչը նախօրոք տեղադրելու է իր պաշտոնական կայքում, կամ անհրաժեշտ է դրանք սահմանել Կանոնակարգի փոփոխություններում:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 02.05.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 12.04.2018թ. ներկայացված «50 ԻՔՍ ՄԱՆԻ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 02.05.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 12.04.2018թ. ներկայացված «ԱԶՆԻՎ ԽԱՂ» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 11800368

Էլ. փոստ`